Նախորդ տեսանյութը` «Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյանի հետ
Կիսվել : |
Հարգելի համակիրներ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղորդաշարի առաջին մասը՝ ՀՀ մշակույթի վաստ. գործիչ Գագիկ Գինոսյանի հետ։
«Ցեղի կանչը» վերլուծական հաղորդաշարը ակունքվեց 2016 թվականի ապրիլին Արցախում տեղի ունեցած պատերազմական գործողությունների ընթացքում:
Հաղորդաշարի նպատակը հստակ գաղափարների և մոտեցումների սահմանումն է այս հիմնախնդրում, մտավորականների, վերլուծաբանների խոսքը մարդկանց հասցնելը:
Քննարկվող հարցերից են․
1. Ի՞նչ տեղի ունեցավ ապրիլի երկուսին,ինչու Ադրբեջանը գնաց այդ քայլին:
2. Արդյո՞ք ներխուժումը ինքնագլուխ էր, ինչ կապ եք տեսնում այս օրերին տեղի ունեցող մարտերի
և աշխարհաքաղաքական իրադարձությունների միջև:
3.Ինչպիսի՞ն պետք է լինեն մեր գործողությունները և պահանջները,արդյոք մենք պետք է սահմանափակվենք
նույն սահմանագծով հրադադարի պայմանագրին:
4. Մենք գիտենք, որ Ադրբեջանում կան ազգային փոքրամասնություններ՝ լեզգիներ,թալիշներ,ավարներ:Արդյոք նրանք մեր թշնամիներն են:
Ինչպիսի՞ն պետք է լինի մեր վերաբերմունքը նրանց հանդեպ:
5. Ինչպե՞ս կգնահատեք մեր ազգի վերաբերմունքը արցախում տեղի ունեցող մարտերին,չէ որ մեծ ոգևորություն և
միասնականություն ենք նկատում:
6. Ինչպիսի՞ն է հավանականությունը ,որ Ադրբեջանը չի շարունակի մարտերը կրակ բացելով արդեն Հայաստանի հանրապետության վրա: